«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան հայտնել է, որ առողջական խնդիրներ ունի։
«Ես մաշկային խնդիրներ ունեմ և պետք է հակահիստամիններ ընդունեմ երկու-երեք տարի: Ես մարդ եմ, ով երբեմն նյարդայնանում է: Այո։ Ունենում եմ վատ օրեր, շատ եմ սխալվում, կոպտությունը նյարդայնացնում է։ Այո, երբեմն ես կորցնում եմ ինքնատիրապետումը։ Ես լավ չեմ քնում և մարսողական խնդիրներ ունեմ, միշտ պետք է թեթև սնունդ ընդունեմ: Երեկոյան միայն ապուր»,- Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում talkSPORT-ը։