Մադրիդի «Ռեալի» ղեկավարությունը ցանկանում է կրճատել ֆուտբոլիստների աշխատավարձերի վրա արվող ծախսերը: Այդ իսկ պատճառով ցանկանում է ամռանը թիմի միանգամից մի քանի խաղացողի վաճառել՝ ներառյալ հարձակվող Գարեթ Բեյլին, կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսին, հայտնում է AS-ը:
Ընթացիկ մրցաշրջանում «Ռեալը» ֆուտբոլիստների աշխատավարձերի վրա 284 մլն եվրո է ծախսել: Բեյլի ու Խամեսի վաճառքը մադրիդցիներին կօգնի 45,4 մլն եվրո տնտեսել: «Սերուցքայինների» ցանկում ներառված են նաև հարձակվողներ Մարիանո Դիասը (8 մլն եվրո) և Բրահիմ Դիասը (7 մլն եվրո), պաշտպաններ Ալվարո Օդրիոսոլան (7 մլն եվրո) և Խեսուս Վալյեխոն (4 մլն եվրո), ինչպես նաև կիսապաշտպան Դանիել Սեբալյոսը (6 մլն եվրո):
Եթե «Ռեալը» կարողանա վաճառել այս բոլոր ֆուտբոլիսներին, ապա ակումբը 75 մլն եվրո կտնտեսի: