«Լիվերպուլի» պաշտպան Վիրգիլ վան Դայկը հայտարարել է, որ ցանկանում է իր հետք թողնել ակումբի պատմության մեջ:
«Ուզում եմ դառնալ «Լիվերպուլի» լեգենդ: Ես ուզում եմ այստեղ զարմանալի բաների հասնել: Մենք ունենք հիանալի թիմ, մեզ ոչ մի բան պետք չէ: Մենք ունենք ամեն ինչ, որ անհրաժեշտ է պայքարը շարունակելու համար:
Մարզիչ, որի հետ մենք ինքներս մեզ ասոցացնում ենք, խաղաոճը, որը բերում է մեզ հաղթանակներ, մարզադաշտի և երկրպագուների աջակցությունը: Ես կցանկանայի լինել այն խաղացողներից մեկը, ով թոշակի անցնելուց հետո վերադառնում է «Էնֆիլդ»:
Երբ մենք հանդիպում ենք լեգենդների, ինձ զգում եմ մի հսկայական ընտանիքի մասնիկը», — մեջբերում է ֆուտբոլիստին Diario Sport-ը: