«Վեսթ Հեմի» հարձակվող Միխայիլ Անտոնիոն առնվազն մեկ տարի բաց կթողնի օրերս տեղի ունեցած սարսափելի ավտովթարի հետևանքով, հայտնում է Guardian-ը:
Ավելի վաղ անգլիական ակումբը հայտնել էր, որ հարձակվողը վիրահատության է ենթարկվել շաբաթ օրը՝ դեկտեմբերի 7-ին տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի արդյունքում ստացված ստորին վերջույթի կոտրվածքի պատճառով։
Մամուլի ծառայությունը նաև հայտնել էր, որ հարձակվողն առաջիկա օրերին կլինի բժիշկների հսկողության տակ:
























































