Անգլիայի հինգերորդ դիվիզիոնի «Ֆորեսթ Գրին Ռովերս» ակումբն իր պաշտոնական կայքում պայտարարել է, որ ստացել 5000 տեղանոց փայտե մարզադաշտ կառուցելու թույլտվություն։
«Այս նորարարական մարզադաշտը կդառնա «Ֆորեստ Գրին Ռովերսի» նոր տունը։ Այն գրեթե ամբողջությամբ կկառուցվի փայտից՝ գեղեցիկ, բնական, ամուր և էկոլոգիապես մաքուր նյութից։
Մենք մեկ քայլ ավելի մոտ ենք աշխարհի ամենաէկոլոգիական սպորտային համալիրի ստեղծմանը, որը կարևոր նշանակություն կունենա տեղական համայնքի համար», – նշել է ակումբի նախագահ Դեյլ Վինսը։
Նշենք, որ ակումբը ակտիվորեն աջակցում է էկոլոգիական նախաձեռնություններին։ Նրա մարզադաշտում արդեն տեղադրված են արևային վահանակներ և վերականգնվող էներգիայի աղբյուրներ։ Տնային խաղերի ժամանակ հասանելի են կայանատեղիներ, հեծանիվների վարձույթ և էլեկտրամեքենաների լիցքավորման կայաններ։ Ի դեպ, 2017 թվականին ՖԻՖԱ-ն «Ֆորեստ Գրին Ռովերսին» ճանաչել է աշխարհի ամենաէկոլոգիապես մաքուր ֆուտբոլային ակումբ։
























































