Մադրիդի «Ռեալը» Լա Լիգայի 19-րդ տուրից հետաձգված խաղում պարտվել է Բիլբաոյի «Աթլետիկին»՝ 1:2 հաշվով:
Այսպիսով, «Ռեալը» 2024/2025 մրցաշրջանում պարտություն է կրել 5-րդ խաղում:
Opta Sport-ի փոխանցմամբ՝ Արքայական ակումբը կրկնել է վերջին հինգ մրցաշրջանների ակումբային հակառեկորդը՝ ֆուտբոլային տարվա առաջին կիսամյակում Կառլո Անչելոտիի օրոք կրած պարտությունների քանակով։ Նախորդ նույն ժամանակահատվածում հինգ պարտություն էր գրանցվել 2020/2021 մրցաշրջանում։
Հիշեցնենք, որ նախկինում «սերուցքայինները» պարտվել էին «Լիվերպուլին» (0:2), «Միլանին» (1:3), «Բարսելոնային» (0:4) և «Լիլին» (0:1):
Մադրիդի «Ռեալը» 33 միավորով այժմ զբաղեցնում է Իսպանիայի առաջնության մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականը: