Մադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորը կարող է հեռանալ «արքայական» ակումբից։ Այս մասին սոցիալական ցանցերի միջոցով հայտնել է լրագրող Ռոմեն Մոլինան։
Աղբյուրի համաձայն՝ հարձակվողը հետաքրքրված է Սաուդյան Արաբիայի առաջնություն տեղափոխվելով։ Բրազիլացուն գրավում է հսկայական գումարը, որը վճարվում է Մերձավոր Արևելքում։ Եթե «սերուցքայինները» համաձայնեն վաճառել բրազիլացուն, ապա կարող են զգալի գումար վաստակել նրա տրանսֆերից։
Ընթացիկ մրցաշրջանում 24-ամյա խաղացողը «արքայական» ակումբի կազմում մասնակցել է 18 հանդիպման՝ դառնալով 12 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ։ Բրազիլացու և Մադրիդի «Ռեալի» միջև գործող պայմանագրի ժամկետը նախատեսված է մինչև 2027 թվականի կեսերը։