«Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահը դեռ կապում է իր ապագան մերսիսայդցիների հետ, հայտնում է The Athletic-ը։
Նշվում է, որ եգիպտացին ցանկանում է մնալ թիմում՝ երկարաձգելով պայմանագիրը։ Սակայն ակումբից նրա դժգոհությունը՝ պայմանագրի երկարաձգման առաջարկի բացակայության պատճառով, սկսում է աճել։
Հարձակվողը ցանկանում է երկարաժամկետ համաձայնություն ձեռք բերել առնվազն 3 մրցաշրջանի համար, բայց նույնիսկ կհամաձայնի 1 տարով, սակայն ակումբից նա դեռ պատասխան չի ստացել։
Ավելի վաղ L’Equipe-ից տեղեկություն էր հայտնվել, որ աֆրիկացին, ընդհակառակը, արդեն իսկ ազատ գործակալի կարգավիճակով ՊՍԺ հնարավոր տեղափոխությանը հավանություն է տվել: Պատճառն էլ «Լիվերպուլի»՝ համագործակցությունը երկարաձգելու ցանկության բացակայությունն է։
Հիշեցնենք, որ նրա պայմանագիրը մերսիսայդցիների հետ ավարտվում է 2025 թվականի ամռանը։