Վերջին շրջանում Դոնիել Մալենը դժգոհում է իր դիրքից և մտադիր է լքել Դորտմունդի «Բորուսիան»։ «Մեղուների» ղեկավարությունը դեմ չէ այդ որոշմանը։
Bild պարբերականի տեղեկություններով՝ համապատասխան առաջարկի դեպքում ֆուտբոլիստին թույլ կտան հեռանալ արդեն այս ձմռանը։
Հաղորդվում է, որ Մալենի վաճառքը կարող է կայանալ 25-ից 30 մլն եվրո գումարի դիմաց, չնայած նրան, որ կողմերի միջև գործող պայմանագրի ժամկետը լրանում է 2026 թվականին։
Ինքը՝ Մալենը, նույնպես հետաքրքրված է Դորտմունդից որքան հնարավոր է շուտ հեռանալով:
«Մեղուների» կազմում այս մրցաշրջանում նոր աստղ է փայլել: Թիմի վինգեր Ջեյմի Բայնո-Գիտենսը գրավել է այնպիսի ակումբների ուշադրությունը, ինչպիսիք են «Արսենալը», «Լիվերպուլը», «Չելսին» և «Տոտենհեմը»: