«Լիոնի» վրացի հարձակվող Ժորժ Միկաուտաձեն զինված հարձակման է ենթարկվել, որի ժամանակ կողոպտիչները նրա տնից կողոպտել են ընդհանուր 250 հազար եվրոյի արժողության իրեր, հայտնում է ֆրանսիական Le Progres թերթը։
Միջադեպը տեղի է ունեցել կիրակի երեկոյան՝ ժամը 21-ի սահմաններում՝ «Նիցայի» դեմ խաղի ավարտից անմիջապես հետո, որում խաղում էր Միկաուտաձեն։ Երկու անհայտ տղամարդ՝ գլխարկներով, զենքերով սպառնացել են ֆուտբոլիստին և տնից տարել թանկարժեք կաշվե իրեր ու զարդեր, այդ թվում՝ թանկարժեք ժամացույցներ։ Ինքը՝ խաղացողը, ֆիզիկապես չի տուժել:
Հետաքննությունը դեռ շարունակվում է, ոստիկաններին դեռևս չի հաջողվել գտնել մեղավորներին:
Ժորժ Միկաուտաձեն անցյալ ամառ փայլեց Եվրո-2024-ում՝ 4 գոլ խփելով Վրաստանի հավաքականի կազմում։ Նման հաջող մրցաշարից հետո նրան «Լիոնը» ձեռք բերեց «Մեցից» 6,2 միլիոն ֆունտով։