Fichajes-ը հայտնում է, որ «Տոտենհեմը» ցանկանում է ուժեղացնել թիմի կազմը և իր հայացքն ուղղել է դեպի խոստումնալից չիլիացի վինգեր Դարիո Օսորիոյին:
«Տոտենհեմը» երիտասարդ հարձակվողի տրանսֆերի համար մրցում է այնպիսի թոփ ակումբների հետ, ինչպիսիք են «Լիվերպուլը», «Մանչեսթեր Յունայթեդը» և «Ռեալը»։
Դանիական «Միդտյուլանդում» հանդես եկող ֆուտբոլիստն արդեն 13 հանդիպում է անցկացրել Չիլիի հավաքականի կազմում ու դարձել է 1 գոլի հեղինակ:
20-ամյա Օսորիոյի տրանսֆերային արժեքը գնահատվում է 7 մլն եվրո։ Նա Դանիայի առաջնության երրորդ ամենաթանկարժեք ֆուտբոլիստն է։

























































