Չիլիական «Ռոդելինո» ակումբի ֆուտբոլիստները ֆինանսական կորուստ չեն ունենա կորոնավիրուսի համաճարակի պատճառով: Այդ մասին հայտնում է AS-ը: Ակումբի սեփականատեր և «Բարսելոնայի» կիսապաշտպան Արթուրո Վիդալը չի պատրաստվում կրճատել նրանց աշխատավարձերը:
«Ակումբը կհարգի ընթացիկ պայմանագրերը և պատվով կօգնի թիմին, նույնիսկ եթե այն չի աշխատի: Մենք դուրս կգանք այս վիճակից և դա կանենք միասին», — ասվում է հայտարարության մեջ:
Իսպանական լրատվամիջոցները հայտնում են, որ Արտուրո Վիդալը սկսել է միջոցներ հավաքել հայրենի Չիլիում COVID-19-ի դեմ պայքարի համար՝ Գարի Մեդելի և Կարմիր խաչի հետ միասին: