Սաուդյան «Ալ Ահլիի» անգլիացի հարձակվող Այվեն Տոունին կարող է վերադառնալ Անգլիայի Պրեմիեր լիգա։
Այս տարվա ամռանը անգլիացին հեռացավ «Բրենտֆորդից» և պայմանագիր կնքեց Սաուդյան Արաբիայի ակումբի հետ։
Ինչպես հաղորդում է Transfer News Live-ը, Լոնդոնի «Չելսին» և «Տոտենհեմը» դիտարկում են 28-ամյա ֆուտբոլիստի հետ պայմանագիր կնքելու տարբերակը 2025 թվականին։
Տոունին «Ալ Ահլիի» կազմում անցկացրած 15 խաղում դարձել է 6 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։ Նրա պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2028 թվականի ամառ։