Նախօրեին «Վալյադոլիդից» հեռացվել էր Պաուլո Պեսոլանոն, ով թիմը մարզել է ավելի քան մեկուկես տարի։ Այժմ էլ «Ալավեսն» իր պաշտոնական կայքի միջոցով հայտարարել է գլխավոր մարզչի պաշտոնանկության մասին։
52-ամյա Լուիս Գարսիա Պլազան լքել է իր պաշտոնը։ «Ալավեսը» հրաժեշտ է տվել մարզչին «Լեգանեսի» հետ տնային ոչ-ոքիից հետո (1-1): Լա Լիգայում թիմի առանց հաղթանակների շարքը հասել է երեք խաղի։
Լուիս Գարսիա Պլազան «Ալավեսը» մարզել է 2022 թվականի ամառվանից։
«Ալավեսը» տասնհինգ տուրից հետո Իսպանիայի առաջնության մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է 16-րդ տեղը։ «Վալյադոլիդը» եզրափակում է մրցաշարային աղյուսակը։