Լոնդոնի «Արսենալը» տրանսֆերային խոշոր արշավի է պատրաստվում, որի ընթացքում պատրաստ է ծախսել 150 միլիոն եվրո, հայտնում է Sky Sports-ը։
Աղբյուրի տեղեկություններով՝ «զինագործները» ցանկանում են ձեռք բերել «Միլանի» կիսապաշտպան Տիջանի Ռեյնդերսին և «Նյուքասլի» հարձակվող Ալեքսանդր Իսակին։
Նշվում է, որ լոնդոնցիները շվեդ հարձակվողի համար պատրաստ են վճարել մոտ 100 միլիոն եվրո, իսկ հոլանդացի կիսապաշտպանի համար 50 միլիոն եվրո:
Անգլիայի Պրեմիեր լիգայի ընթացիկ առաջնությունում կայացած 13 տուրերից հետո «Արսենալը» վաստակած 25 միավորով 2-րդն է։
Մրցաշարային աղյուսակը՝ ստորև․