Լրագրող Միգել Ռիկոյի տեղեկություններով՝ «Տոտենհեմի» հարձակվող Հյուն-Մին Սոնը և «Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահը ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ չեն տեղափոխվի «Բարսելոնա»։
Աղբյուրի համաձայն՝ կատալոնական ակումբի մարզական տնօրեն Դեկուն մտադիր է ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ շեշտը դնել երիտասարդ խաղացողների վրա։
Հիշեցնենք, որ 32-ամյա երկու ֆուտբոլիստներն էլ ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կարող են ավարտել իրենց ելույթները Պրեմիեր լիգայում՝ պայմանագրերի ժամկետի ավարտի պատճառով։
Սալահը «Լիվերպուլում» հանդես է գալիս 2017 թվականից։ Այս ընթցքում խաղացողը բոլոր մրցաշարերում անցկացրել է 369 հանդիպում՝ դառնալով 224 գոլի և 100 գոլային փոխանցման հեղինակ։
Սոն «Տոտենհեմի» գույնները պաշտպանում է 2015 թվականից։ Այս ընթացքում խաղացողը բոլոր մրցաշարերում անցկացրել է 422 հանդիպում՝ դառնալով 166 գոլի և 88 գոլային փոխանցման հեղինակ։