Անգլիայի Պրեմիեր լիգայի 13-րդ տուրում «Մանչեսթեր Սիթին» հյուրընկալվելիս պարտվեց «Լիվերպուլին» (0:2): Պեպ Գվարդիոլայի թիմն արդեն 11 միավորով է հետ մնում առաջատարից։
Թվում է, թե տիտղոսը պաշտպանելու «քաղաքայինների» շանսերը չափազանց փոքր են։ Այնուամենայնիվ, Պրեմիեր լիգայի պատմության մեջ եղել է մեկ դեպք, երբ թիմը մրցաշրջանի ընթացքում առաջատարին 11 միավորով զիջելուց հետո դարձել է չեմպիոնին։
1997/98 մրցաշրջանում «Արսենալը» կարողացավ հաղթահարել նման բացը և նվաճել չեմպիոնական տիտղոսը: Մրցաշրջանի վերջում «զինագործները» անգամ մեկ միավորով գերազանցեցին «Մանչեսթեր Յունայթեդին»:
Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Սիթին» 4-րդ անընդմեջ պարտությունը կրեց առաջնությունում։ Բոլոր մրցաշարերում Գվարդիոլայի թիմը չի հաղթել 7 անըդմեջ խաղերում։