«Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահն Անգլիայի առաջնության՝ «Մանչեսթեր Սիթիի» հետ (2:0) հանդիպումից հետո խոսել է ակումբի հետ իր պայմանագրի երկարաձգման շուրջ ստեղծված իրավիճակի մասին։
«Անկեղծ ասած, դա իմ գլխում է: Սա «Մանչեսթեր Սիթիի» վերջին խաղն է, որը ես կխաղամ «Լիվերպուլի» կազմում այս պահին, այնպես որ ես պարզապես ցանկանում էի վայելել այն: Մթնոլորտն անհավանական էր, և ես վայելում եմ այստեղի ամեն պահը: Հուսով եմ, որ մենք կհաղթենք առաջնությունը, իսկ հետո կտեսնենք, թե ինչ կլինի»,- Սալահի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը:
Սալահի պայմանագիրը «Լիվերպուլի» հետ նախատեսված է մինչև 2025 թվականը: Նա ակումբում հանդես է գալիս 2017 թվականից։