Նոր տեղեկություններ են հայտնի դարձել Իտալիայի առաջնության 14-րդ տուրի «Ֆիորենտինա» — «Ինտեր» հանդիպման ընթացքում տանտերերի ֆուտբոլիստ Էդուարդո Բովեի գիտակցության կորստի վերաբերյալ։
Ինչպես հայտնում է իտալական Sky-ը, Բովեն արդեն տեղափոխվել է մարզադաշտի մոտ գտնվող հիվանդանոց։ Ֆուտբոլիստը դեռ ուշքի չի եկել, բայց ինքնուրույն է շնչում։
Նշենք, որ 16-րդ րոպեին «Ֆիորենտինայի» կիսապաշտպան Էդուարդո Բովեն ընկել է խոտածածկին, ինչից հետո երկու թիմերի բժիշկները դուրս են եկել խաղադաշտ և սկսել բուժօգնություն ցուցաբերել։
Դրանից հետո Բովեին պատգարակով տեղափոխել են շտապօգնության մեքենա, իսկ գլխավոր մրցավարը ֆուտբոլիստներին ուղարկեց հանդերձարան: Հանդիպումը հետաձգվել է։