«Մանչեսթեր Յունայթեդը» հետաքրքրված է «Բորնմութի» երեք խաղացողներով՝ հարձակվողներ Կալում Ուիլսոնով և Ջոշուա Քինգով, ինչպես նաև կիսապաշտպան Դևիդ Բրուքսով, հայտնում է The Sun-ը:
Նշվում է, որ «Բորնմութը» կարող է այս խաղացողներից բաժանվել առաջիկա տրանսֆերային պատուհանի ընթացքում:
«Մանչեսթեր Յունայթեդը» ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում անելու է հնարավոր ամեն բան նաև Թուրինի «Յուվենթուսի» պաշտպան Մաթիաս դե Լիխտի տրանսֆերը գնելու համար։ Sportsmole-ի տեղեկություններով՝ ՄՅՈՒ-ն պատրաստ է փոխանակել Պոլ Պոգբային Մաթիաս դե Լիխտով։