Իսպանիայի առաջնության 14-րդ տուրում Մադրիդի «Ատլետիկոն» տանը 2։1 հաշվով առավելության հասավ «Ալավեսի» նկատմամբ։
Հյուրերից հանդիպման հաշիվը 7-րդ րոպեին բացեց Ջոն Գուրիդին՝ հստակ իրացնելով 11 մետրանոց հարվածը։ Մադրիդցիները պատասխանեցին 76-րդ րոպեին՝ Անտուան Գրիզմանը ևս դիպուկ գտնվեց 11 մետրանոց նշակետից, իսկ հաղթական գոլը 86-րդ րոպեին հեղինակեց Ալեքսանդր Սորլոթը։
Այս հաղթանակից հետո «Ատլետիկոն» վաստակած միավորների քանակը հասցրեց 29-ի և բարձրացավ 2-րդ հորիզոնական։ «Ալավեսը» 16-րդն է 13 միավորով։
Մրցաշարային աղյուսակը՝ ստորև