Անգլիական «Նորվիչի» դարպասապահ Թիմ Կրուլը խոսել է կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով՝ ԱՊԼ-ի դադարեցմամբ պայմանավորված հետևանքների մասին.
«Ֆուտբոլիստները հիմա գտնվում են մտացածին աշխարհում: Միգուցե, այս իրավիճակը մարդկանց ստիպի մեք քայլ հետ կատարել ու գնահատել այն, ինչը, իրոք, կարևոր է, ինչն արժե գնահատել: Սեփական առողջությունն ու քեզ շրջապատողների առողջությունը մեկ ընտանիք է դառնում: Սա այս պահին աշխարհում ամենակարևոր բանն է:
Կարծում եմ, որ մրցաշրջանի վերսկսումից առաջ մեզ ժամանակ կտան: Դա, միանշանակ, պետք է լինի:
Աղջիկս 6 տարեկան է, և այժմ նա տնային պայաններում է կրթվում: Հիանալի է այս պայմաններում նրա կողքին լինելը, որովհետև ես անընդհատ այստեղից այնտեղ եմ գնում: Ես հաճույք եմ ստանում նրա հետ ժամանակ անցկացնելուց»,-ասել է Կրուլը:
























































