Ազգերի լիգայի խաղարկության C լիգայի 1-ին խմբի 6-րդ մրցափուլում Շվեդիայի ընտրանին «Ստրոբերի Արենայում» 6 անպատասխան գնդակ ուղարկեց Ադրբեջանի ընտրանու դարպասը։
Այս խաղում պոկեր ձևակերպեց շվեդ հարձակվող Վիկտոր Դյոկերեշը։ Դուբլով աչքի ընկավ կիսապաշտպան Դեյան Կուլուշևսկին։

Խմբի մյուս խաղում Սլովակիան սեփական հարկի տակ նվազագույն հաշվով հաղթեց Էստոնիային։ Միակ գոլը 72-րդ րոպեին խփեց Դավիդ Ստրելեցը։
Հավելենք, որ D լիգայի 2-րդ խմբի 6-րդ տուրում Մալթայի և Անդորրայի ընտրանիները գոլազուրկ ոչ-ոքի խաղացին։




























































