«Սելտայում» վարձավճարով հանդես եկող Ֆյոդոր Սմոլովը նշել է, որ ցանկանում է հիմնական պայմանագիր ստորագրել իսպանական ակումբի հետ, տեղեկացնում է Novo.ru-ն:
«Իհարկե, ուզում եմ խաղալ Լա լիգայում: Սա աշխարհի լավագույն առաջնություններից մեկն է:
Ինձ շատ լավ ընդունեցին և օգնեցին մի շարք հարցերում: Ցանկանում եմ վարձահատույց լինել այս հրաշալի մարդկանց», – ասել է Սմոլովը:
Հիշեցնենք, որ Սմոլովի պայմանագրային իրավունքները պատկանում են ռուսական «Լոկոմոտիվին»: Իսպանիայի այս մրցաշրջանում նա մասնակցել է 6 հանդիպման ու դարձել ՝ 1 գոլի հեղինակ: