Բելառուսի առաջնության երրորդ տուրի շրջանակում Մինսկի «Դինամոն» ընդունել էր «Տորպեդո Բելազին»: Հանդիպումը ավարտվեց տանտերերի հաղթանակով ՝ 2:0 հաշվով:
Այսպիսով, Սերգեյ Գուրենկոյի թիմը վաստակեց իր առաջին միավորները:
Ակումբը զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 11-րդ հորիզոնականը: «Տորպեդո Բելազը» իր ակտիվում ունի 6 միավոր և գտնվում է 4-րդ դիրքում:
Հիշեցնենք, որ Բելառուսի առաջնությունը միակն է Եվրոպայում, որը դեռ չի դադարեցրել իր ընթացքը: