Անգլիայի հավաքականը Ազգերի լիգայի մրցաշարի վերջին՝ 6-րդ տուրի շրջանակում սեփական հարկի տակ հաղթեց Իռլանդիայի թիմին 5-0 հաշվով։
51-րդ րոպեին հյուրերի ֆուտբոլիստ Սքալսը հեռացվեց խաղադաշտից, որից հետո 5 րոպեում տանտերերը երեք գնդակ ուղարկեցին իռլանդացիների դարպասը․ աչքի ընկան Քեյնը, Գորդոնը, Գալագերը։ 75-րդ րոպեին 4-րդ գոլը խփեց արդեն Բոուենը, իսկ քիչ անց Հարվուդ-Բելիսն իր նորամուտի խաղում դարձավ գոլի հեղինակ։ Նշենք, որ Բոուենը ևս առաջին գոլը խփեց հավաքականի կազմում։
Զուգահեռաբար ընթացող խաղում Հունաստանի հավաքականը 2-0 հաշվով հաղթեց Ֆինլանդիայի թիմին։
Անգլիան ու Հունաստանը 15-ական միավոր են վաստակել, սակայն բրիտանացիները լրացուցիչ ցուցանիշով առաջին տեղը զբաղեցրեցին և վերադարձան A Լիգա։ Հույները փլեյ-օֆֆում կվիճարկեն ուղեգիրը, իսկ Ֆինլանդիայի հավաքականը, ոչ մի միավոր չվաստակելով, հաջորդ խաղարկությունում հանդես կգա C Լիգայում։




























































