Թուրինի «Յուվենթուսի» հարձակվող Գոնսալո Իգուայինը կարող է վերադառնալ Արգենտինայի առաջնություն։
Football Italia-ի տեղեկություններով՝ «Ռիվեր Փլեյթը» հետաքրքրված է 32-ամյա ֆուտբոլիտի ծառայություններով։
Իգուայինի գործող պայմանագիրը թուրինյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2021 թվականի ամառը։ Երկարաձգման շուրջ բանակցություններում դեռևս առաջընթաց չկա։
Իգուայինը իր պրոֆեսիոնալ կարիերան սկսել է հենց «Ռիվեր Փլեյթում» 2004 թվականին։ 2006 թվականին Իգուայինը արգենտինական թիմից տեղափոխվեց Մադրիդի «Ռեալ»։