Պաշտպան Մատս Հումելսն ամռանը լքեց Դորտմունդի «Բորուսիան»: Աշնան սկզբին փորձառու ֆուտբոլիստը տեղափոխվեց «Ռոմա», սակայն դրանից հետո մեկ խաղում ընդամենը 23 րոպե է անցկացրել խաղադաշտում։
Հումելսը դժգոհ է ստեղծված իրավիճակից և պատրաստ է հունվարին հեռանալ հռոմեական ակումբից։
Եթե Մատսը լավ առաջարկներ չունենա, ապա կարող է որոշել ավարտել ֆուտբոլային կարիերան։ Այս մասին խոսում է իտալական Sky-ը։
Նշենք, որ վերջերս Կլաուդիո Ռանիերին գլխավորել է «Ռոման»: Հնարավոր է՝ նոր մարզչի գալուց հետո Մատս Հումելսի որոշումը փոխվի։ «Ռոման» այս պահին զբաղեցնում է միայն 12-րդ տեղը Ա Սերիայի մրցաշարային աղյուսակում:


























































