Եվրոպական թոփ-5 լիգաներում այս պահին միայն երեք ակումբներ են, որոնք ընդհանրապես ոչ մի պարտություն չեն կրել այս մրցաշրջանում։
«Բավարիան» գերմանական Բունդեսլիգայում անցկացրել է 10 հանդիպում, որից 8-ը հաղթել է, իսկ երկու հանդիպում ավարտել ոչ-ոքի։
«Յուվենտուսն» իտալական Ա Սերիայում անցկացրած 12 հանդիպումից հետո ունի հավասար քանակությամբ հաղթանակ ու ոչ-ոքի՝ 6-ական։
ՊՍԺ-ն ֆրանսիական Լիգա 1-ի առաջնությունում 11-րդ տուրից հետո ունի 9 հաղթանակ և երկու ոչ-ոքի։