Խավիեր Տեբասը, ով զբաղեցնում է Իսպանիայի Լա լիգայի նախագահի պաշտոնը, պատասխանել է Marca-ի հարցերին բլից ձևաչափով:
— Մեսսի՞, թե՞ Ռոնալդու:
-Մեսսի։
— Արգենտինա՞, թե՞ Բրազիլիա:
— Արգենտինա։
— Անգլիայի Պրեմիեր լիգա՞, թե՞ Սերիա Ա:
— Պրեմիեր լիգա։
— Ինյեստա՞, թե՞ Ռաուլ։
-Ռաուլ։
— Մարադոնա՞, թե՞ Պելե։
— Մարադոնա.․․ Ես չեմ տեսել Պելեի ելույթները։
— Բոկա Խունիորս — Ռիվեր Փլեյթ, թե՞ Բարսելոնա — Ռեալ Մադրիդ.
— Բարսելոնա — Ռեալ Մադրիդ։