Մադրիդի «Ռեալն» ընտրել է 2025 թվականի ամառային տրանսֆերային պատուհանի իր գլխավոր թիրախին։ Ինչպես տեղեկացնում է Le10Sport-ը, մադրիդյան գրանդը ցանկանում է ձեռք բերել Լոնդոնի «Արսենալի» պաշտպան Ուիլյամ Սալիբային։
Աղբյուրի համաձայն՝ ֆրանսիացի պաշտպանը հետաքրքրված է «Ռեալ» տեղափոխվելու տարբերակով. ֆուտբոլիստի համար դժվար կլինի անտեսել «սերուցքայինների» առաջարկը:
Ճիշտ է, մինչ օրս «արքայական» ակումբը ոչ մի լուրջ գործողությու չի կատարել այս տրանսֆերի ուղղությամբ։ Սակայն «զինագործները» տեղյակ են, որ մադրիդցիների հետաքրքրության մասին։
Transfermarkt-ը 23-ամյա ֆրանսիացու տրանսֆերային արժեքը գնահատում է 80 միլիոն եվրո։



























































