Հոլանդացի մասնագետ Էրիկ տեն Հագը շատ շուտով կարող է նոր ակումբ գլխավորել։
Ինչպես հաղորդում է II Messaggero-ն, «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին գլխավոր մարզիչը հետաքրքրել է «Ռոմայի» ղեկավարությանը։
Իվան Յուրիչին հեռացնելուց հետո «գայլերն» իրենց համար նոր մասնագետ են փնտրում և, ամենայն հավանականությամբ, նրանք կկանգնեն հենց Տեն Հագի թեկնածության վրա։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Ռոման» կգլխավորի Ռոբերտո Մանչինին։