Մադրիդի «Ատլետիկոյի» ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանը վերջնականապես որոշել է, որ այս մրցաշրջանը կլինի իր համար վերջինը մադրիդյան ակումբում։ Այս մասին հայտնում է Marca-ն։
Աղբյուրի համաձայն՝ 33-ամյա խաղացողը կարիերան կշարունակի MLS-ում, որը վաղուց գրավել է նրան։ Գրիզմանին դուր է գալիս ամերիկյան կենսակերպը, նա NFL-ի և NBA-ի երկրպագու է և ցանկանում է ապրել այս երկրում։ Նշվում է, որ ֆրանսիացին պայմանագիր կկնքի «Լոս Անջելեսի» հետ, որի կազմում խաղում են իր հայրենակիցներ Ուգո Լյորիսն ու Օլիվյե Ժիրուն։
Նշենք, որ «Ատլետիկոյի» կազմում անցկացրած 407 խաղում Գրիզմանը դարձել է 185 գոլի և 90 գոլային փոխանցման հեղինակ։