«Ռեալ Սոսյեդադի» իսպանացի կիսապաշտպան Մարտին Սուբիմենդին կարող է կարիերան շարունակել «Մանչեսթեր Սիթիում»։ Այս մասին հայտնում է Mirror Football-ը։
Աղբյուրի տեղեկություններով՝ «քաղաքայինները» պատրաստ են վճարել 25-ամյա իսպանացու հրաժարագինը, որը կազմում է 60,5 միլիոն եվրո։ Նշվում է, որ անգլիական ակումբում հենց Սուբիմենդիին են իդեալական փոխարինող համարում վնասվածք ստացած Ռոդրիին։
Հիշեցնենք, որ մրցաշրջանի սկզբում Ռոդրին պատռեց խաչաձև կապանները և դուրս մնաց շարքից մրցաշրջանի մնացած հատվածում։
Ընթացիկ մրցաշրջանում Սուբիմենդին բասկյան թիմի կազմում մասնակցել է 16 հանդիպման՝ դառնալով 1 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։ Կիսապաշտպանի գործող պայմանագրի ժամկետը «Ռեալ Սոսյեդադի» հետ նախատեսված է մինչև 2027 թվականի ամառը։