«Բարսելոնայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին վնասվածք է ստացել Լա լիգայի 13-րդ տուրի «Ռեալ Սոսյեդադի» դեմ (1:0) խաղում։
Լեհաստանի հավաքականի մամուլի ծառայությունը հայտնել է, որ 36-ամյա հարձակվողը բաց կթողնի առաջիկա հանդիպումները մեջքի վնասվածքի պատճառով։
Ըստ աղբյուրի՝ հարձակվողը բաց կթողնի մոտ 10 օր։ Ընթացիկ մրցաշրջանում Լևանդովսկին կատալոնական ակումբի կազմում մասնակցել է 17 հանդիպման՝ դառնալով 19 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։