Հայտնի Squawka վիճակագրական պորտալը ներկայացրել է Անգլիայի Պրեմիեր լիգայի լավագույն խաղացողի կոչման 10 հավակնորդների ցանկը՝ 2024/2025 մրցաշրջանի արդյունքներով։
Ցանկը գլխավորում է «Չելսիի» հարձակվողական ոճի կիսապաշտպան Քոուլ Պալմերը։ Երկրորդ տեղում «Լիվերպուլի» եգիպտացի վինգեր Մոհամեդ Սալահն է։
Լավագույն 10 խաղացողներն ըստ Squawka-ի.
Քոուլ Պալմեր («Չելսի»),
Մոհամեդ Սալահ («Լիվերպուլ»),
Էրլինգ Հալանդ («Մանչեսթեր Սիթի»),
Բուկայո Սակա («Արսենալ»),
Կևին Դե Բրույնե («Մանչեսթեր Սիթի»),
Դեկլան Ռայս («Արսենալ»),
Գաբրիել Մագալյանս («Արսենալ»),
Ուիլյամ Սալիբա («Արսենալ»),
Մարտին Էդեգոր («Արսենալ»),
Ֆիլիպ Ֆոդեն («Մանչեսթեր Սիթի»):
«Լիվերպուլը» 11 խաղից հետո 28 միավորով գլխավորում է Պրեմիեր լիգայի 2024/2025 մրցաշրջանի մրցաշարային աղյուսակը։ «Մանչեսթեր Սիթին» 23 միավորով երկրորդ տեղում է: Լոնդոնի «Չելսին» 19 միավորով զբաղեցնում է երրորդ տեղը։