«Տորինոյի» կիսապաշտպան Սամուելե Ռիչին հաջորդ տարի կարող է տեղափոխվել եվրոպական բարձրակարգ ակումբ: Այս մասին հայտնում է Transfer News Live-ը։
Աղբյուրի տեղեկություններով՝ Ռիչիի համար պայքարին մասնակցում են Մադրիդի «Ռեալը», «Մանչեսթեր Սիթին» և Լոնդոնի «Չելսին»։ Հավանական տրանսֆերի արժեքը գնահատվում է 40 միլիոն եվրո։
Սամուելե Ռիչին ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է «Տորինոյի» կազմում 14 հանդիպման՝ դառնալով մեկ գոլային փոխանցման հեղինակ։
23-ամյա ֆուտբոլիստը 6 անգամ խաղացել է Իտալիայի հավաքականի կազմում, այդ թվում՝ չորս հանդիպում Ազգերի լիգայի ընթացիկ խաղարկությունում։
























































