Իսպանիայի առաջնության 12-րդ տուրի «Օսասունայի» դեմ խաղի առաջին խաղակեսում Մադրիդի «Ռեալի» երեք ֆուտբոլիստներ ՝ Ռոդրիգոն, Էդեր Միլիտաոն և Լուկաս Վասկեսը վնասվածք ստացան և դուրս եկան շարքից։
Այսպիսով, այս պահին «Սերուցքայինների» լազարեթում մեկնարկային կազմի յոթ խաղացող կա։ Բացի Ռոդրիգոյից, Միլիտաոյից և Վասկեսից, վնասվածքներ ունեն նաև Դավիդ Ալաբան, Տիբո Կուրտուան, Օրելիեն Չուամենին և Դանի Կարվախալը։
Հիշեցնենք, որ Միլտաոն վնասվածքի պատճառով ընթացիկ մրցաշրջանում այլևս խաղադաշտ դուրս չի գա, իսկ Ռոդրիգոյից և Վասկեսից ապաքինման համար կպահանջվի առնվազն մեկ ամիս։