Անգլիայի Պրեմիեր լիգայի 11-րդ տուրի շրջանակում այսօր մի շարք հանդիպումներ են կայացել:
«Վեսթ Հեմ Յունայթեդը» Լոնդոնում ընդունել է «Էվերթոնին» և ոչ-ոքի՝ 0:0 հաշվով ավարտել հանդիպումը:
Զուգահեռաբար ընթացող խաղում «Վուլվերհեմփթոնը» տարել է այս մրցաշրջանի առաջին հաղթանակը՝ 2։0 հաշվով առավելության հասնելով «Սաութհեմփթոնի» նկատմամբ։ Գոլերի հեղինակ են դարձել Պաբլո Սարաբիան և Մաթեուս Կունյան:
Տուրի մյուս հանդիպումներում «Ֆուլհեմը» Էմիլ Սմիթ-Ռոուի և Հարի Ուիլսոնի գոլերի շնորհիվ 2:0 հաշվով հաղթել է «Քրիսթալ Փելասին», իսկ «Բրենթֆորդը» 3:2 հաշվով հաղթել է «Բորնմութին»: «Բրենտֆորդի» կազմում դուբլի հեղինակ է դարձել Յոան Վիսան, մեկ գոլ էլ խփել է Միկել Դամսգարդը: «Բորնմութի» կազմում աչքի են ընկել Էվանիլսոնը և Ջասթին Կլյուվերտը:
Մրցաշարային աղյուսակը՝