Մադրիդի «Ռեալի» բրազիլացի պաշտպան Էդեր Միլիտաոն, ամենայն հավանականությամբ, բաց կթողնի մրցաշրջանի մնացած հատվածը: Այս մասին հայտնում է Marca-ն։
«Ռեալը» հայտնել է, որ Լա լիգայի 12-րդ տուրի «Օսասունայի» դեմ խաղում (4:0) վնասվածք ստացած պաշտպանի մոտ ախտորոշվել է ծնկի խաչաձև կապանների ամբողջական պատռվածք՝ աջ ոտքի երկու մենիսկի վնասվածքով։ Բրազիլացին մոտ օրերս վիրահատության կենթարկվի։
Նշենք, որ Միլիտաոն վերջին տարիներին արդեն բախվել էր այս [nd8in։ Նա բաց է թողել 232 օր՝ 2022 թվականի օգոստոսին նույն վնասվածքը ստանալուց հետո։