«Լիվերպուլի» առաջատարներ Մոհամեդ Սալահի, Տրենտ Ալեքսանդր-Առնոլդի և Վիրջիլ վան Դեյկի ապագայի հարցը հետաքրքիր է ոչ միայն թիմի երկրպագուներին, այլև լրագրողներին, ովքեր ժամանակ առ ժամանակ այդ մասին հարցնում են թիմի գլխավոր մարզիչ Արնե Սլոտին։
«Տարօրինակ կլիներ, եթե ես մասնակցություն չունենայի այդ ամենին, թեև հիմա գլխավոր մարզիչն եմ, և երբեմն հարմար է ասել, որ ես գլխավոր մարզիչն եմ, ես ենեջեր չեմ։ Այսպիսով, պայմանագրերի հետ կապված այդ հարցը քննարկեք ուրիշի հետ:
Կարծում եմ, ընդհանուր պայմանագրային իրավիճակների մասին խոսում են նրանք, ովքեր պետք է խոսեն դրանց մասին:
Ես նրանցից մեկն եմ, բայց ես չպետք է այդ մասին խոսեմ հրապարակավ, ուստի ես դա քննարկում եմ սպորտային տնօրեն Ռիչարդ Հյուզի հետ, և նրա հետ մենք պետք է խոսենք այդ մասին, այլ ոչ թե խոսափողի առաջ, ձեզ հետ», — Սլոտին մեջբերում է Sky Sports-ը: