Մադրիդի «Ռեալի» ղեկավարությունը մտադիր է առաջիկա տարիներին ակումբի սպորտային նախագիծը կառուցել թիմի ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեի շուրջ։ Այս մասին հայտնում է Cadena Ser-ը։
Ըստ աղբյուրի՝ հավանականություն կա, որ գալիք ամառ մադրիդյան ակումբը կարող է վաճառել վինգեր Վինիսիուս Ժունիորին, որը խանգարում է Մբապեին խաղալ հարձակման ձախ եզրում։ Սակայն ընդգծվում է, որ այս որոշումը հեշտ չի լինի «սերուցքայինների» ղեկավարների համար։
Ընթացիկ մրցաշրջանում Մբապեն բոլոր մրցաշարերում «արքայական» ակումբի կազմում մասնակցել է 15 հանդիպման, որոնցում դարձել է 8 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։
Ֆուտբոլիստի գործող պայմանագրի ժամկետը մադրիդյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2029 թվականի ամառը: Transfermark-ը խաղացողի տրանսֆերային արժեքը գնահատում է է 180 միլիոն եվրո։