Այս շաբաթ կայացան Չեմպիոնների լիգայի 2024/2025թթ․ խաղարկության Լիգայի փուլի 4-րդ տուրի հանդիպումները։
Այս պահին «Բարսելոնան» ամենաարդյունավետ թիմն է ՉԼ-ում՝ 15 խփած գոլով։ Երկրորդ տեղում Դորտմունդի «Բորուսիան» է՝ 13 գոլ։ Երրորդ տեղում այդ ցուցանիշով «Բավարիան» է՝ 11 գոլ։ Ընհանրապես դեռևս ոչ մի գոլ չի խփել «Բոլոնիան»։
Իսկ ահա ամենահուսալի պաշտպանությունն ունեն «Ինտերը» և «Ատալանտան», որոնք ոչ մի գոլ բաց չեն թողել։
Սեփական դարպասն ընդունած գոլերի քանակով «առաջատարը» «Ցրվենա Զվեզդան» է՝ 16 բաց թողնված գոլ։
Նշենք նաև, որ 4-րդ տուրից հետո միայն մեկ թիմ է, որը հաղթել է իր բոլոր հանդիպումները՝ «Լիվերպուլը»։ Իսկ ահա 5 թիմ դեռևս միավոր չի վաստակել՝ «Ցրվենա Զվեզդան», «Լայպցիգը», «Սլովանը», «Յանգ Բոյսը» և «Շտուրմը»։