Մադրիդի «Ռեալի» վինգեր Վինիսիուս Ժունիորը կարիերան այլ ակումբներում շարունակելու տարբերակ ունի, այդ թվում՝ Սաուդյան Արաբիայում։
Մադրիդյան ակումբը հնարավոր է պատրաստ կլինի վաճառել բրազիլացու տրանսֆերը, եթե վերջինս հրաժարվի երկարաձգել պայմանագիրը։
Ինչպես հաղորդում է Transfer News Live-ը՝ մեջբերելով Fichajes-ին, «Ալ-Հիլալը» ցանկանում է գնել Վինիսիուսի տրանսֆերը։
Սաուդյան Արաբիայի չեմպիոնները պատրաստ են մեծ գումար վճարել 24-ամյա բրազիլացու համար՝ 300 մլն եվրո։ Մինչ օրս ֆուտբոլի պատմության ամենաթանկարժեք տրանսֆերը հարձակվող Նեյմարի տրանսֆերն է։ 2017 թվականին ՊՍԺ-ն բրազիլացու տրանսֆերի համար «Բարսելոնային» վճարեց 222 միլիոն եվրո։ Այսպիսով, սաուդյան ակումբը կարող է նոր ռեկորդ սահմանել։