Հարի Ուիլսոնը խոսել է իր ֆանտաստիկ գոլի ու դուբլի մասին, որի շնորհիվ «Ֆուլհեմը» 2-1 հաշվով հաղթանակ տարավ «Բրենտֆորդի» նկատմամբ: Ուելսցին խաղադաշտ դուրս եկավ 82-րդ րոպեին և լրացուցիչ ժամանակում դուբլ գրանցեց։
«Գոլերը խփեցի ոչ այնպես, ինչպես նախատեսել էի: Մարզիչն ինձ ասաց, որ տարածություն գտնեմ, և երբ գնդակը գտնվում է տուգանայինում, փորձեմ այն ուղարկել դարպասը, և ես դա արեցի: Մենք շարունակեցինք ճնշումը: Երկրորդ խաղակեսի մեծ մասն անցկացրինք մրցակցի կիսադաշտում, մենք իսկապես ճնշեցինք նրանց: Մտածում էինք, որ եթե այսպես շարունակենք, հնարավորություն կունենանք։
Զարմանալի զգացողություն էր դուրս գալ խաղադաշտ և երկու գոլ խփել: Մենք արժանի էինք դրան։
Ես մրցավարին հարցրի, թե մեզ որքան ժամանակ է մնացել։ Մնացել էր չորս րոպե։ Մենք գիտեինք, որ ևս մեկ հնարավորություն կլինի: Մենք երբեք չենք դադարել հավատալ»,- մեջբերում է ֆուտբոլիստին ԱՊԼ-ի մամուլի ծառայությունը: