Այս մրցաշրջանում թոփ լիգաներում հակագրոհների արդյունքում ամենից հաճախ գոլ խփած թիմերի վարկանիշային աղյուսակում լավագույնը Լոնդոնի «Տոտենհեմն» է։
Անգլիական թիմը 7 անգամ գրավել է Պրեմիեր լիգայի մրցակիցների դարպասը հակագրոհների ժամանակ, նշում է WhoScored-ը։
Եվրոպական հինգ առաջատար առաջնությունների բոլոր ներկայացուցիչների շրջանում երկրորդ տեղը կիսում են «Բարսելոնան» և Ֆրանկֆուրտի «Այնտրախտը»՝ հինգական գոլ։
«Չելսին», «Վուլվերհեմփթոնը», «Բորուսիան», «Աուգսբուրգը», ՊՍԺ-ն և «Լիլը» այս կերպ գոլ են գրանցել 4-ական անգամ:
Առանձնահատուկ ուշադրության են արժանի «Մանչեսթեր Սիթին», «Բավարիան» և «Նապոլին», որոնք հակագրոհների արդյունքում գոլ չեն խփել։