Բուլղարական «Բոտև» ակումբի մասնակցությամբ վերջին 11 հանդիպումներն ավարտվել են միևնույն՝ 1-0 հաշվով։
Այդ խաղերից 8-ը թիմը հաղթել է։
Նշենք, որ «Բոտևի» կազմում հանդես է գալիս կիսապաշտպան Էդգար Փիլոյանը։
Բուլղարական թիմն այժմ 28 միավորով երկրորդն է մրցաշարային աղյուսակում՝ առաջատար «Լուդոգորեցին» զիջելով 9 միավոր։