ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի 4-րդ տուրում Լիսաբոնի «Սպորտինգը» տանը կխաղա «Մանչեսթեր Սիթիի» հետ։
Իսկ այս հանդիպումը հետաքրքրություն է առաջացնում այն պատճառով, որ «Սպորտինգի» գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմը նոյեմբերի 11-ից կզբաղեցնի «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մրցակիցների՝ «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչի պաշտոնը։
Մամուլի ասուլիսի ժամանակ Ամորիմը կատակով ասել է որ եթե «Սպորտինգը» կարողանա հաղթել «Մանչեսթեր Սիթիին», ապա «Մանչեսթեր Յունայթեդում» իր աշխատանքի սպասելիքները պարզապես հսկայական կլինեն։
«Եթե արդյունքը բացասական լինի, ինձնից սպասելիքներն ավելի քիչ կլինեն… Բայց եթե վաղը մենք հաղթենք, ոմանք կմտածեն, որ նոր սըր Ալեքս Ֆերգյուսոնն է գալիս»,- ասել է Ամորիմը մամուլի ասուլիսի ժամանակ: