«Բարսելոնայի» վինգեր Լամին Յամալը նշել է՝ թե ում է համարում այս պահին աշխարհի լավագույն ֆուտբոլիստ։
Ֆուտբոլիստի խոսքով՝ լավագույնն Իսպանիայի հավաքականի իր գործընկերն է՝ կիսապաշտպան Ռոդրին։
«Ռոդրին անհավանական ֆուտբոլիստ է: Այս պահին նա աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է»,- Յամալին է մեջբերում Telefoot-ը։
Հիշեցնենք, որ մեկ շաբաթ առաջ Ռոդրին արժանացավ «Ոսկե գնդակի» մրցանակի։