«Բավարիայի» հարձակվող Հարի Քեյնը թոփ-5 լիագներում ամենաարդյունավետ ֆուտբոլիստն է այս պահի դրությամբ։
Նա ունի իր ակտիվում 18 միավոր գոլ+գոլային փոխանցում համակարգով։
«Բարսելոնայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին այս պահին կիսում է երկրորդ-երրորդ տեղն Օմար Մարմուշի («Այնտրախտ») հետ. ֆուտբոլիստներն ունեն 16-ական միավոր։ 4-րդ տեղում «Բարսելոնայի» ևս մեկ ներկայացուցիչ է` Ռաֆինյան։
Թոփ-5 լիգաների ամենաարդյունավետ ֆուտբոլիստներն այս պահի դրությամբ․
1. Հարի Քեյն. Բավարիա — 18 միավոր (11+7)
2-3. Ռոբերտ Լևանդովսկի. Բարսելոնա — 16 (14+2)
2-3. Օմար Մարմուշ. Այնտրախտ — 16 (10+6)
4. Ռաֆինյա. Բարսելոնա — 15 (7+8)
5. Մատեո Ռետեգի. Ատալանտա — 14 (11+3)